ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ



Ողջու՜յն:

     Ուրախ ենք Ձեր այցելության համար մեր կայքէջ: Պատրաստ ենք տրամադրել Ձեզ անհրաժեշտ տեղեկատվություն «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ գործունեության մասին, ինչպես նաև ընդունել Ձեր կողմից արված գործիմաց առաջարկություններ ու խորհուրդներ հարազատ քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներն առավել բարձր որակով իրականացնելու նպատակով:
     «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ գործունեությունը նպատակաուղղված է Ստեփանակերտ քաղաքի բնակչությանը ջրամատակարարման և կոյուղու ցանցերի սպասարկման, անձրևաջրերի հեռացման բարձրորակ ծառայության մատուցմանը, շուրջօրյա ջրամատակարարման անխափան ապահովմանը, խմելու ջրի որակի պահպանմանը` հիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխան:
     Այսօրվա դրությամբ քաղաքը լրիվությամբ ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ:
     Ամեն օր ժամը 8:00-24:00 Ընկերությունում գործում է 23-01 անվճակ կարճ հեռախոսահամարով դիսպետչերական ծառայություն, որն ապահովում է բնակիչներից եկող ահազանգերին անհապաղ արձագանքելու և խնդիրները լուծելու գործընթացը: Ահազանգերը բազմաբնույթ են: Դրանք առնչվում են ջրաչափերի անսարքությանը, նոր միացմանը կամ վերամիացմանը, հաշվիչներին, ջրի որակին, վթարի կամ այլ արտակարգ իրավիճակի և այլն: Բոլոր ահազանգերն անմիջապես գրանցվում և հաղորդվում են վթարավերացման համապատասխան բաժնի աշխատողներին, որոնք անհապաղ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ: Ցանկացած վթարի շուտ վերացումը կախված է ոչ միայն վթարի բնույթից, այլև ավելի շատ այն ժամանակահատվծից, երբ առաջին բնակիչն իրազեկում է Ընկերության դիսպետչերական ծառայություն` 23-01: Մենք մեծ գոհունակությամբ շնորհակալություն ենք հայտնում այն բնակիչներին, ովքեր ահազանգում են վթարի մասին` զանգահարելով 23-01 հեռախոսահամարին: Նրանք օգնում են ոչ միայն Ընկերության աշխատանքին, այլ նաև մեր մայրաքաղաքի բարեկեցիկ լինելուն` զերծ մնալով հակահիգիենիկ իրավիճակներից:



Ջրի սպառման պարտք








ԹԵԺ ԳԻԾ: 23-01



ՀԱՐՑ - ՊԱՏԱՍԽԱՆ



ՍԱԿԱԳՆԵՐ